Դանիայի Սննդի ազգային ինստիտուտը ենթադրում է, որ սովորական մթերքները վտանգավոր միացությունների աղբյուր են հանդիսանում: Նրանց կատարած հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ մի շարք անօրգանական նյութերի օգտագործումը 2004-2011թթ ընթացքում 2003-ի համեմատ, ընդհանուր առմամբ, նվազել է: Այնուամենայնիվ, սննդամթերքում դրանց մակարդակը բավականին բարձր է, փոխանցում է «Վեստնիկ Զապորոժյան»:
Նրանք հայտնաբերել են, որ ակրիլամիդի անգամ չափավոր օգտագործումը վնասակար է առողջության համար եւ հնարավոր է քաղցկեղի զարգացում առաջ բերի: Այդ միացությունն առաջանում է, երբ տապակվում կամ շոգեխաշվում է ածխաջրերով հարուստ սննդամթերքը: Դրա համար գլխավոր նախապայմանը 120 աստիճանից բարձր ջերմաստիճանն է:
Վտանգավոր միացության 36 տոկոսը գալիս է կարտոֆիլից, 30 տոկոսը` սուրճից, 13 տոկոսը` հացից:
Երեխաների համար վտանգավոր են չիփսերը, բրնձե հացերը եւ բրնձի շիլան: Դրանցում պարունակվում է անօրգանական մկնդեղ: Բրինձը սննդակարգում երկար ժամանակ օգտագործելը կարող է քաղցկեղ առաջացնել:





























