Ամերիկացի գիտնկանները հայտարարել են, որ 2013 թվականի հունիսը գերազանցել է երկրագնդի շոգի բոլոր ռեկորդները: Այն մոլորակի՝ եղանակին հետեւելու ողջ պատմության ընթացքում ամենաշոգ ամիսն է եղել:

Այսպես, օդի միջին ջերմաստիճանը մայրցամաքներում կազմել է 16,14 աստիճան, ինչը 0,64 աստիճանով բարձր է նախորդ ռեկորդից: Շոգից տարբեր երկրներում մահացել են հարյուրավոր մարդիկ, հիմնականում տարեցներ: Մեծ Բրիտանիայում, օրինակ, մահացել է 760 մարդ: Անգլիայում երկրորդ շաբաթն է, ջերմաստիճանը 35 աստիճան է: Այս օրերին շատ շոգ է Ֆրանսիայում եւ Իսպանիայում:

Նյու Յորքում օդի ջերմաստիճանը հասել է 40 աստիճանի, հաղորդում է Informing.ru.-ն:

Ճապոնիայում անբնական շոգը խլել է 60 մարդու կյանք: Հոնսյու կղզու որոշ պրեֆեկտուրաներում ջերմաստիճանը հասել է 40 աստիճանի: Միայն վերջին շաբաթներին մոտ 13 հազար մարդ տեղափոխվել է հիվանդանոց՝ «արեւային հարված» ախտորոշմամբ: