Պակիստանի հյուսիսարեւմտյան հատվածում կանանց արգելել են առանց տղամարդկանց գնումների գնալ։ Նման որոշում են կայացրել Քարաք շրջանի հոգեւորականնները։ Ըստ նրանց՝ միանակ կնոջը տեսնելիս տղամարդիկ կորցնում են «հոգու եւ մտքի մաքրությունը»։ Սա հատկապես կարեւոր է հիմա՝ սուրբ Ռամադան տոնի ընթացքում։

Այժմ կանանց փոխարեն գնումներ կկատարեն նրանց եղբայրները, ամուսինները եւ հայրերը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։ 

Սակայն շրջանի իշխանությունները դեռ նման արգելք չեն սահմանել։ Տեղի ոստիկանապետ Ատիկուլա Վազիրը հայտնել է, որ իրավապահներն ի զորու չեն կանանց արգելել գնումներ կատարել։