Գերմանիայի հարավում գտնվող Հաունդորֆ փոքր քաղաքի թոշակառու բնակիչը դատի է տվել տեղի ավետարանչական ծխական միությանը, որի սպասավորները գիշերվա ժամերին 15 րոպեն մեկ խփում էին եկեղեցու զանգերը՝ խանգարելով մարդկանց քումը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
71-ամյա թոշակառուն պարզաբանել է, որ երեք տարի առաջ է աղմկոտ Մյունխենից տեղափոխվել Հաունդորֆ եւ հույս ունի կյանքի մնացած մասն անցկացնել հանգիստ մթնոլորտում: Նրա խոսքով՝ ինքը եկեղեցի չի այցելում շուրջ 25 տարի եւ եկեղեցու զանգերի ձայնը պարզապես խանգարում է իրեն ապրել: Ծխական միության սպասավոր Արմին Դիներն, իր հերթին, նշել է, որ «տեղի եկեղեցիների զանգերը Հաունդորֆի անբաժանելի մասն են դարձել»: Քաղաքի բնակչությունը կազմում է մոտ 2,5 հազար մարդ:





























