Երկու ժամ շարունակ մանկական սենյակում հեռուստացույց դիտելը երեխայի ճարպակալման հավանականությունը մեծացնում է 2,5 անգամ։ Այս մասին են վկայում  ԱՄՆ-ի Փենինգթոնի կենսաբժշկական հետազոտությունների կենտրոնի գիտնականների ուսումնասիրությունները։

Հետազոտությանը  369 երեխաներ եւ դեռահասներ են մասնակցել։ Գիտնականները չափել են մարմնի զանգվածը, որովայնին ճարպի եւ յուղային մասի ծավալը, գոտկատեղը, արյան մեջ գլյուկոզայի պարունակությունը եւ նյութափոխանակության հետ կապված այլ պարամետրեր, գրում է Informing.ru-ն։

Ավելորդ քաշից բացի օրական հինգ ժամ հեռուստացույց դիտելը կրկնապատկում է ճարպակալման ամենավտանգավոր տեսակի՝ վիսցերալ ճարպակալման վտանգը։ Բացի այդ, ննջարանում դրված հեռուստացույցը գրեթե երեք անգամ բարձրացնում է նյութափոխանակության խանգարման հավանականությունը, ինչն ի վերջո հանգեցնում  է դիաբետի եւ սիրտ-անոթային հիվանդությունների։

Մանկասենյակում միացրած հեռուստացույցը նվազեցնում է քնի տեւողությունը եւ խախտում սնվելու ռեժիմը։ Այդ պատճառով  ամերիկացի գիտնականները խորհուրդ են տալիս  երեխաների սենյակում հեռուստացույց չդնել եւ սահմանափակել երեխայի՝ հեռուստացույց դիտելու ժամանակը։