Նիդերլանդների գիտնականները պարզել են, որ տարեց մարդիկ, որոնք վիտամին D-ի պակաս ունեն, հաճախ դժվարություններ են ունենում հագնվելիս կամ աստիճաններով բարձրանալիս:

Տարեց մարդկանց մոտ 90 տոկոսը վիտամին D-ի պակաս ունեն, որը կարեւորագույն դեր է խաղում ոսկրային եւ մկանային հյուսվածքների առողջության վիճակի վրա: Այդ վիտամինի պակասը, որն ստացվում է արեւի լույսից եւ սննդակարգի պարունակությունից, հանգեցնում է ոսկրերի խտության նվազման, մկանների թուլացման, օստեոպորոզի կամ կոտրվածքների:

«D վիտամինի պակաս ունեցող տարեց մարդիկ հաճախ շարժման սահմանափակումներ են ունենում եւ ստիպված են լինում դիմել հիվանդապահների օգնությանը»,-ասել է Ամստերդամի համալսարանի բժշկական կենտրոնի դոկտոր Էյվելին Սոլը: