Հնդկաստանում դատարանը Մադհյա Պրադեշ նահանգի 6 բնակիչների ցմահ ազատազրկման է դատապարտել՝ շվեյցարացի զբոսաշրջիկի խմբակային բռնաբարության համար: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով AFP-ն:

Միջադեպը տեղի է ունեցել մարտի 16-ին: Շվեյցարիայից ժամանած 39-ամյա կինն ու նրա ամուսինը հեծանիվով ուղեւորվել են Թաջ Մահալ: Նրանք Դաթիայի շրջանում, ճանապարհի մոտ վրան են տեղադրել, որպեսզի գիշերեն այդտեղ, երբ նրանց վրա են հարձակվել 6 տղամարդիկ: Նրանցից 4-ը բռնաբարել է շվեյցարացի կնոջը, իսկ մյուս երկուսը պահել են ամուսնուն:

Տուժածները հայտարարել են նաեւ, որ չարագործները գողացել են իրենց տեսախցիկը, նոութբուքը եւ մոտ 185 դոլար:

Հնդկաստանում զբոսաշրջիկի են բռնաբարել