Իսպանիայի հարավարեւելյան կուրորտային Վերա քաղաքը Գինեսի ռեկորդների գրքում է գրանցվել այն բանից հետո, երբ այնտեղ միաժամանակ 729 նուդիստներ են հավաքվել, հայտնում է  EFE-ն:

Մինչ այս ռեկորդը պատկանում էր Նոր Զելանդիային, որտեղ 506 մերկ մարդ միաժամանակ այցելել էր լողափ: Իսպանական լողափում նուդիստներին գրանցման համարներ են տվել եւ նկարահանել նրանց մուտքը լողափ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ալմերիա նահանգում գտնվող Վերայի քաղաքապետարանը հույս ունի, որ սրանից հետո վ շատ արասահմանցի զբոսաշրջիկներ կայցելեն քաղաք: