Ավելի քան 2 հազար մարդ Դուբլինում միաժամանակ պարել է Riverdance շոուի հանրահայտ իռլանդականը պարը՝ այդ կերպ սահմանելով Գինեսի գրքի նոր ռեկորդ, հաղոդում է բրիտանական BBC կոռպորացիան:
Աշխարհի 44 երկրների 163 պարային դպրոցի ներկայացուցիչներ՝ ընդհանուր առմամբ, 2 հազար հոգի, մասնակցել է նոր համաշխարհային ռեկորդի սահմանման փորձին: Նման ռեկորդ սահմանելու համար պահանջվում է, որպեսզի բոլոր մասնակիցները 5 րոպեների ընթացքում պարեն մեկ գծով: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ռեկորդին մասնակցել ցանկացողներն այնքան շատ են եղել, որ նրանց շարքը սկսվել է Դուբլինում Լիֆֆի գետի մի ափից, շարունակվել կամրջի վրա եւ հասել մինչեւ մյուս ափ:



























