Time ամսագիրը Հռոմի Ֆրանցիսկոս պապին իր 29-րդ համարի տիտղոսաթերթին է պատկերել, գրում է El Mundo-ն:  Պապի նկարի տակի մակագրության մեջ նշված է «ժողովրդական պապ», սակայն սոցցանցերում ուշադրություն է գրավել մեկ այլ դետալ. «Ֆրանցիսկոս պապի գլխավերեւում ասես երկու եղջյուր լինի»,- գրում է թերթը:

Բանն այն է, որ պապի կիսադեմը մասամբ ծածկում է ամսագրի անվանման մեջ առկա լատինական «М» տառը:

«Պատահականությո՞ւն, թե՞ չարամտություն: Նման հարցադրում են կատարել «Թվիթերի»  որոշ օգտատերեր՝ հակվելով երկրորդ տարբերակին»,- գրում է թերթը:

Մուգ ֆոնի նկարը չարագույժ տեսք ունի, թեեւ Time-ը գրում է Ֆրանցիսկոսի հոգու մաքրության մասին, հայտնում է InoPressa-ն:

Այսպես թե այնպես, ամսագրի ասիական եւ լատինաամերիկյան հրատարակությունները ըստ երեւույթին նման կազմով լույս կտեսնեն (ԱՄՆ-ում Թրեյվոն Մարթինի մահն ակնարկող տիտղոսաթերթն են նախընտրել):