Ժամանակակից տղամարդիկ դադարում են հետաքրքրվել սեքսով: Ավստրալական վիճակագրության համաձայն՝ յուրաքանչյուր վեցերորդ տղամարդ սեքսով զբաղվելու ցանկություն է առաջանում ամիսը մեկ անգամ, իսկ դրա պատճառը սթրեսն ու հոգնածությունն են:

Ինչպես նշում է The Sydney Morning Herald-ը, առնվազն մեկ տարի գիտնականները հետեւել են 300 տղամարդկանց: Ուսումնասիրության մասնակիցների մոտ 50 տոկոսը խոստովանել է, որ սեռական ցանկություն են ունենում գրեթե ամեն օր, 25 տոկոսը նման ցանկություն է ունենում շաբաթը 2-3 անգամ, իսկ 16 տոկոսը՝ ամիսը մեկ անգամ կամ ավելի հազվադեպ: Ընդհանուր առմամբ՝ յուրաքանչյուր 6-րդ զույգի մոտ սեռական ցանկության ցուցանիշն ավելի բարձր է կնոջ մոտ, քան՝ տղամարդու:

Տղամարդկանց 46 տոկոսը, որոնց հետաքրքրությունը սեքսի հանդեպ վերջին 6 ամիսներին նվազել է, հաճախ վկայակոչել են սթրեսն ու հոգնածությունը: Այդ խնդիրները նրանց ավելի են հուզել, քան զուգընկերոջ դժգոհությունը, դեղամիջոցների ընդունումը կամ հիվանդությունը:

Որոշ տղամարդիկ սեքսն օգտագործում են որպես լիցքաթափվելու միջոց՝ լարված աշխատանքային օրվա ավարտին, բայց որոշները, հակառակը, փակվում են, հաղորդում է MedDaily.ru.-ն: