Բրազիլիայում մշակվել է ազգային ծրագիր, որը պայքարում է, այսպես կոչված, «թաքնված քաղցի» դեմ:

Սպասվում է, որ 10 տարիների ընթացքում Բրազիլիայի բնակիչների համար հասանելի կլինեն 8 «գերմթերքներ», որոնք գիտնականները մշակել են՝ հաշվի առնելով վիտամինների, միկրոտարրերի, սպիտակուցների, ճարպերի եւ ածխաջրերի պակասը, հաղորդում է The Guardian-ը:

Իշխանությունները հույս ունեն, որ 10 տարիների ընթացքում ծրագիրը կներառի բոլոր կարիքավորներին եւ թույլ չի տա, որպեսզի Բրազիլիայի միլիոնավոր բնակիչներ մահանան քաղցից ու ավիտամինոզից, փոխանցում է Russia Today-ը:

Այս ուղղությամբ առաջին քայլերը երկիրը սկսել է դեռեւս 10 տարի առաջ: Հենց այդ ժամանակ են հայտնաբերվել այն սննդամթերքները, որոնցում բարձր է միկրոտարրերի կոնցենտրացիան: Դրանք են՝ բրինձը, հատիկավորները, քաղցր կարտոֆիլը, եգիպտացորենը, դդումը, ցորենը եւ այլն: