Միեւնույն սեռի անձանց քաղաքացիական միությունները համարվում են ընտանիքի տարատեսակ: Այս մասին ասվում է հարավամերիկյան երկրի Պետական խորհրդի որոշումում: Պետխորհրդի անդամները ընտանիքը բնորոշել են հետեւյալ կերպ. «Այն կարող է բաղկացած լինել հորից եւ մորից կամ միայնակ մորից եւ երեխայից կամ կնոջից ու ամուսնուց, որոնք ազատորեն արտահայտել են նման ցանկություն, կամ միեւնույն սեռի երկու անձանցից, որոնք ցանկանում են ապրել ամուսնական կյանքով», փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ապրիլին տեղական Սենատը ձայների մեծամասնությամբ մերժել էր նույնասեռ ամուսնությունների օրինականացում ենթադրող օրինագիծը: Ներկայումս երկրում գոյություն ունի նույնասեռ զույգերի միության այնպիսի ձեւ, ինչպիսին է քաղաքացիական միությունը: Այն նախատեսում է ամուսնական իրավունքներ, սակայն նման անձանց չի տալիս այն բոլոր իրավունքները, որոնք ունեն ավանդական ընտանիքների անդամները:





























