ԱՄՆ Տրանսպորտի անվտանգության վարչությունը (TSA) մտադիր է պարզեցնել օդանավակայաններում ստուգում անցնելու ընթացակարգը: Այն ուղեւորները, որոնք կցանկանան սպասասրահ անցնել ավելի արագ, ստիպված կլինեն վճարել 85 դոլար, ինչպես նաեւ ոստիկաններին տվյալներ ներկայացնել իրենց մասին: Այդ ծրագրից ստացված շահույթը միայն այս տարի կարող է կազմել 255 մլն դոլար, կարծում են փոձագետները:

PreCheck անվանումը կրող ծրագրի պիլոտային նախագծի մեկնարկը կայացել է դեռեւս 2011թ: Ներկայումս այն հասանելի է այն ուղեւորների համար, որոնք հաճախ են օգտվում է Alaska Airlines, American Airlines, Delta Air Lines, United Airlines եւ US Airways ընկերությունների ներքին չվերթերից, փոխանցում է Russia Today-ը:

TSA-ի ղեկավարներից մեկի խոսքով՝ ներկայումս ծրագրում գրանցված է մոտ 12 մլն մարդ: TSA աշխատակիցները նշում են, որ PreCheck ծրագիրն առայժմ նախնական փուլում է: Սպասվում է, որ մինչեւ տարեվերջ ծրագիրը գործելու է ԱՄՆ 40 օդանավակայաններում: