Տարիքի հետ էրեկտիլ դիսֆունկցիայի առաջացումն անխուսափելի է: Սակայն երբ մարդը ողջ կյանքում պահպանում է առողջությունը, նման խնդիրների առաջացումը 45 տարեկանից հետո նվազում է, գրում է 9 News-ը: 45 տարեկանից հետո դիսֆունկցիայի ռիսկն աճում է 11,3 տոկոսով ամեն տարի:
Երբ տղամարդը ծխում է, խմում է, քիչ շարժվում, դիաբետ ունի, սրտի հիվանդություն, դեպրեսիա, ռիսկը կտրուկ բարձրանում է: 75 տարեկան տղամարդկանց մոտ 80 տոկոսը տառապում է չափավոր կամ ամբողջական դիսֆունկցիայից, ասում է դոցենտ Դեւիդ Սմիթը Cancer Council NSW-ից:
Ծխելու դեպքում հավանականությունն աճում է 86 տոկոսով, իսկ ճարպակալումը կրկնապատկում է վտանգը: Դա են վկայում 101 հազար 674 տղամարդկանց անալիզները: 39,3 տոկոսի մոտ դիսֆունկցիա չի եղել, 25 տոկոսի մոտ աննշան խնդիրներ են, 19 տոկոսի մոտ՝ չափավոր, սիկ 17 տոկոս տղմաարդկանց մոտ՝ լիակատար դիսֆունկցիա:
Բժիշկները խորհուրդ են տալիս ոչ միայն փոխել կենսակերպը, այլեւ բաց խոսել խնդիրների մասին, իսկ դիսֆունկցիայի ախտանիշների դեպքում դիմել մասնագետի:





























