Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները հուլիսի 24-ին, ժամը 17.00-ին, գողություն կատարելու կասկածանքով, իր տնից բերման են ենթարկել 21-ամյա Արմեն Ս.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վերջինս բացատրություն է տվել, որ հուլիսի 21-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Վ. Համբարձումյան փողոցից փախցրել է 51-ամյա Մարատ Ս.-ին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան եւ նույն օրն այն թողել Բանավան թաղամասում` գողանալով ձայնարկիչը:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:




























