NEWS.am-ին հայտնի է դարձել քիչ առաջ Երեւանի «Ռոսիա» տոնավաճառի դիմաց դանակահարված վարորդի ինքնությունը: Նա 33-ամյա Ալեքսան Ղազարյանն է, ում տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Մեր տեղեկություններով՝ նրան այս պահին վիրահատում են:

Հիշեցնենք, որ քիչ առաջ դանակահարվել է 67 համարի երթուղու վարորդը: Ըստ տարածված տեղեկությունների, վերջինս վիճաբանության մեջ է մտել ուղեւորի հետ, ինչից հետո բանը հասել դանակահարության:

Տեղի ունեցածի անգամանքները պարզվում են: