ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի մահարձանի պատրաստման, տեղադրման, գերեզմանի բարեկարգման աշխատանքների իրականացման ծախսերին որպես աջակցություն` Էդուարդ Միրզոյանի այրի Ելենա Միրզոյանին կտրամադրվի մոտ 2,3 մլն դրամ: ՀՀ կառավարությունն այսօր՝ հուլիսի 25-ին, որոշեց գումարը հատկացնել ՀՀ մշակույթի նախարարության միջոցով՝ կառավարության պահուստային ֆոնդից:

Հիշեցնենք, որ Է. Միրզոյանը կյանքից հեռացել է 2012 թ. հոկտեմբերի 5-ին՝ 91 տարեկան հասակում: