Հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հուլիսի 21-ին, Երեւանի Մամիկոնյանց փողոցից «գանգուղեղային վնասվածք, ուղեղի ցնցում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 34-ամյա Արշավիր Բ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին Արշավիր Բ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 16.00-ին, Մամիկոնյանց փողոցի վերջնամասում գտնվող ավտոմեքենաների տեխսպասարկման կետի դիմաց անհայտ անձն անհայտ առարկայով հարվածել է իր գլխին եւ պատճառել վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, հուլիսի 25-ին, ժամը 17.00-ին, 23-ամյա Վլադիմիր Կ.-ն ներկայացել է ոստիկանություն եւ տվել ինքնախոստովանական բացատրություն, որ հուլիսի 21-ին, ժամը 16.00-ին, Արղության փողոցի թիվ 7 հասցեում գտնվող տեխսպասարկման կետի դիմաց մեկ անգամ ձեռքով հարվածել է Արշավիր Բ.-ի դեմքին, ինչի հետեւանքով վերջինս, կորցնելով հավասարակշռությունը, վայր է ընկել, գլխի հետնամասով հարվածել գետնին եւ ստացել վնասվածք:
Նախաքննությունը շարունակվում է:




























