Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները, հուլիսի 25-ին, Եղվարդ քաղաքի Երեւանյան փողոցի թիվ 6 շենքի դիմաց գտնվող, 38-ամյա Կարեն Մ.-ին պատկանող  աղավնաբնում, զննություն կատարելիս, հայտնաբերել են   ծխախոտի տուփ`    կանեփանման չորացված զանգվածով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Կարեն Մ.-ն խոստովանել է, որ հայտնաբերված զանգվածը պատկանում է իրեն:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կարեն Մ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Նաիրիի բաժին:

Կատարվում է հետաքննություն: