43-ամյա Շահանդուխտ Հ.-ն, հուլիսի 25-ին ներկայացել է ոստիկանության Գուգարքի բաժին եւ կամավոր հանձնել «Ֆ-1» եւ «ՌԳԴ-5» տիպի մեկական նռնակներ` պայթուցիչներով, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 17 փամփուշտ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հայտնել է, որ ռազմամթերքը ձեռք էր բերել հանգուցյալ ամուսինը ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:




























