Հայաստանում հուլիսի 25-26-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 10-ը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խարդախության 5 դեպքերն էլ բացահայտվել են:  Բացահայտվել է նաեւ գողության 3 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու  եւ գողության 2-ական  դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 6 ավտովթար. 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: