Երեւան-Կապան ճանապարհի 289-րդ կմ-ին, հուլիսի 25-ին, ժամը 22.00-ին, «ՎԱԶ 21061» մակնիշի ավտոմեքենա է դուրս  եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ճամփեզրի հողաթմբին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: