Երեւան-Մեծամոր ճանապարհի 30-րդ կմ-ին, հուլիսի 25-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «BMW 520i» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 20-ամյա մի երիտասարդի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























