Հայաստանի ԱԻՆ-ում այսօր՝ հուլիսի 26-ին, ժամը 14-ի սահմաններում, տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Ներքին Շենգավիթի 9-րդ փողոցի տներից մեկի բնակչուհի 2 տարեկան Լ. Ս.-ն թունավորվել է աջրից:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն. ծնողները հրաժարվել են երեխային հիվանդանոց տեղափոխելուց: