Քութաիսիում Վրաստանի խորհրդարանի շենքում տարհանում է հայտարարվել, որտեղ ենթադրաբար պայթուցիկ սարք է տեղադրված: Այս մասին հուլիսի 26-ին հայտարարել է Օրենսդիր մարմնի ղեկավար Դավիդ Ուսուպաշվիլին, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»:
Ուսուպաշվիլիի հայտարարությունը հեռարձակվել է վրացական հեռուստաընկերությունների ուղիղ եթերում: Ընդ որում, նա ընդգծել է, որ պայթուցիկ սարքի առկայությունը քիչ հավանական է: «Մասնագետների խոսքով` քիչ հավանակն է, որ շենքում ռումբ լինի, սակայն դա պետք է ճշտել»,-ասել է խորհրդարանի խոսնակը:
Նրա խոսքով` խորհրդարանը իր աշխատանքները կշարունակի շաբաթ օրը: Տարհանումը սկսվել է այն բանից հետո, ինչ անհայտ անձը զանգահարել է խորհրդարան ու հայտնել ռումբի առկայության մասին:





























