Քութաիսիում Վրաստանի խորհրդարանի շենքում տեղադրված ռումբի մասին տեղեկությունների առնչությամբ, այսօր՝ հուլիսի 26-ին քրեական գործ է հարուցվել: Այս մասին լրագրողներին հայտարարել են իրավապահները, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»:
Հիշեցնենք, որ այսօր Վրաստանի ոստիկանություն ահազանգ էր ստացվել խորհրդարանի շենքում ռումբի առկայության վերաբերյալ: Հաղորդագրությունը ստանալուց հետո, փրկարարներ եւ սակրավորներ են ուղարկվել, իրականացվել է տարհանում: Իրավապահները հաղորդում են, որ քրեական գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ 331 հոդվածով:
Ավելի վաղ խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին հայտարարել էր, որ, մասնագետների խոսքով` ռումբի առկայությունը քիչ հավանական է:





























