Լոռիի մարզի Գարգառ-Վանաձոր ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում, այսօր՝ հուլիսի 26-ին, ժամը 13-ի սահմաններում, ավտոբուսը արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները քարշակման ճանապարհով արգելափակումից դուրս են բերել Գ. Հ.-ին պատկանող «ՊԱԶ» մակնիշի 62 UO 661 համարանիշի ավտոբուսը:




























