Վանաձոր քաղաքում, այսօր՝ հուլիսի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 17:00-ի սահմաններում Վանաձորի Տիգրան Մեծ պողոտայում`«Շիկ» խանութի դիմաց 25-ամյա Սամվել Սաղումյանը, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով, վրաերթի է ենթարկել Վանաձոր քաղաքի բնակիչներ, 11-ամյա Ինա Շարբաթյանին և 12-ամյա Արփինե Ղամբարյանին, որոնց շտապօգնության մեքենայով տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոնի «Նարեկ» մանկական բաժանմունք:
Վրաերթից հետո վարորդը փախուստի չի դիմել, իր մեքենայով գնացել է հիվանդանոց:
Դեպքի վայրում աշխատել են Լոռիի ճանապարհային ոստիկանները ինչպես նաեւ Լոռիի մարզի քննչական բաժնի քննիչները:






Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի





























