Վայոց ձորի մարզում անտառային հրդեհների կանխարգելման նպատակով ուսումնավարժանք է անցկացվել, որին մասնակցել են ինչպես մարզային փրկարարական վարչության, ոստիկանության աշխատակիցներ, այնպես էլ համայնքների ղեկավարներ,մարզի անտառտնտեսության պատասխանատուներ:
Գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ գնահատվել է կառավարման եւ ինքնակառավարման մարմինների համատեղ աշխատանքի արդյունավետությունն արտակարգ իրավիճակներում: ՈՒսումնավարժանքն ընթացել է հակահրդեհային անվտանգության ապահովման, հրդեհների կանխարգելման եւ բռնկումների ժամանակ արագ եւ արդյունավետ արձագանքման թեմաներով. Քննարկվել են հրդեհների մարման աշխատանքներն արդիականացնելուն միտված հիմնահարցեր, անտառային հրդեհների առաջացման հիմնական պատճառներն ու սցենարները, որտեղ գերակշռողը համայնքային հողերի բուսածածկի մնացորդների հրկիզումներն են: Համայնքի բնակիչներին եւս մեկ անգամ զգուշացվել է, որ իրավախախտները կենթարկվեն համապատասխան վարչական տույժի:





























