Կահիրեում տապալված նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների ու հակառակորդների միջեւ զանգվածային բախումներ են սկսվել, հաղորդում է Agense France Press-ը:

Հակառակորդ բանակները միմյանց վրա քարեր են նետում, երբեմն բանը հասնում է ձեռնամարտին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ փողոց են ելել հազարավոր ցուցարարները՝ իրենց աջակցությունը հայտնելու նախկին նախագահին, ում այսօր՝ հուլիսի 26-ին մեղադրել են հանցագործությունների մեջ, որոնք նա գործել է 2011 թվականին բանտից փախուստի ժամանակ:

Մասնավորապես, նրան կասկածում են բանտապահների եւ խաղաղ ցուցարարների սպանության, ինչպես նաեւ պատանդներ վերցնելու մեջ: Բացի այդ, նա մեղադրվում է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման օգտին լրտեսության մեջ: Մուրսին կալանավորվել է 15 օրով, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Փողոցային մարտերը սկսվել են Կահիրեի կենտրոնին հարակից Շուբրայի շրջանում: Այստեղ արդեն մի քանի շաբաթ է, ճամբար են խփել Մուրսիի կողմնակիցները եւ պահանջում են վերադարձնել իրենց նախագահին: Այդ հանրահավաքը կազմակերպել են Մուրսիի ընտանիքի անդամներն ու «Մահմեդական եղբայրներ» շարժումը: Ցուցարարները հայտարարում են, որ դեմ են հանդես գալիս «զինվորականների ֆաշիստական ռեժիմին»: