Երեւանի Արաբկիր վարչական շրջանում, հուլիսի 25-ի երեկոյան արտառոց դեպք է տեղի ունեցել: NEWS.am-ի տեղեկություններով՝ Կոմիտաս փողոցի վրա գտնվող  «Երիցյան եւ որդիներ»-ի սուպերմարկետի մոտ երկու կին են վիճել, որի ժամանակ նրանցից մեկը մյուսի նկատմամբ էլեկտրաշոկ է գործադրել:

Կողմերից մեկը ծաղկավաճառ է եղել՝ Ծովինար անունով, ով երիտասարդ աղջկա՝ Քրիստինեի հետ վիճաբանության է բռնվել, միմյանց ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել, ինչից հետո Քրիստինեն էլեկտրաշոկ է գործադրել տիկնոջ նկատմամբ: Բանը հասել է ոստիկանությանը:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանները: Փաստի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են: