Քութայիսիում Վրաստանի խորհրդարանում ռումբի մասին կեղծ ահազանգի հեղինակին ձերբակալել են, հաղորդում է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը:
Ավելի վաղ Իմերեթիի մարզային ոստիկանության դետեկտիվ վարչության պետ Սերգո Ադեիշվիլին լրագրողներին հայտնել է, որ քրեական գործ է հարուցվել «Ահաբեկչության մասին կեղծ տեղեկատվություն» հոդվածով, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:
Տեղեկությունը, որ խորհրդարանի շենքում պայթուցիկ սարք կա, ոստիկանությունն ստացել է ժամը 15:00-ի սահմաններում, հեռախոսով:
Ավելի վաղ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին հայտարարել էր, որ ըստ մասնագետների, խորհրդարանի շենքում ռումբի առկայությունը քիչ հավանական է:





























