Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի 4-րդ փողոցի թիվ 3 տան նկուղում, այսօր՝ հուլիսի 26-ին, օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:

Օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք: