Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի հարակից պուրակում, այսօր՝ հուլիսի 26-ին, երեկոյան ժամը 20:00-22:00-ին ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական եւ Երիտասարդական միությունները մոմավառություն են կազմակերպել՝ նվիրված 30 տարի առաջ  հուլիսի 27-ին Լիսաբոնում նահատակված 5 հայորդիների հիշատակին:

Հունիսի 27-ին` ժամը 12-ին, Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կկատարվի հոգեհանգստի արարողություն ` ի հիշատակ 30 տարի առաջ  հուլիսի 27-ին Լիսաբոնում նահատակված 5 հայորդիների:

Նույն օրը` ժամը 14:00-ին, Համազգայինի թատրոնում ՀՅԴ պատանեկան միությունը կներկայացնի Լիսաբոնի գործողությանը նվիրված բեմադրություն:

Հիշեցնենք, որ 1983 թվականի այս օրը 5 հայ երիտասարդներ Լիսաբոնում գրավել են Թուրքիայի դեսպանատունը, ապա պայթեցրել այն, իրենք էլ զոհվելով: Այս քայլը մինչ օրս էլ միանշանակ չի ընկալվում: Ոմանք այն համարում են ահաբեկչություն, ոմանք՝ անձնազոհություն  ու հերոսություն: