Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղի մոտակայքում հուլիսի 26-ին, ժամը 21:30-ի սահմաններում, տեղի է ունեցել ավտովթար, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 35 LD 702 համարանիշի ավտոմեքենան բախվել է կովին, այնուհետեւ «Աուդի» մակնիշի 35 ST 195 համարանիշի եւ «ԳԱԶել» մակնիշի 05 ST 195 համարանիշի ավտոմեքենաներին:

Ոստիկանության լրատվության վարչությունից էլ հայտնում են, թե «Աուդի»-ի վարորդը եւ երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: