Երեւանի Կոմիտասի պողոտայում «Կովկասյան խոհանոց» ռեստորանի մոտակայքում, հուլիսի 26-ի երեկոյան տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում, բախվել են տաքսի սերվիսին պատկանող «ՎԱԶ-2112» մակնիշի 23 ՏՕ 090 համարանիշի ավտոմեքենան եւ «Յամահա» մոտոցիկլը:
Մինչ հրշեջ-փրկարարների հասնելը, մոտոցիկլի վարորդ՝ Ա. Խ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Քանաքեռ Զեյթուն» բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են բավարար:




























