Երեւանի Էրեբունի վարչական շրջանի Դավիթ Բեկ փողոցում, հուլիսի 26-ի երեկոյան, թիվ 3 տան դիմացի նորակառույց տան տանիքի թիթեղների պոկման վտանգ է առաջացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները իրականացրել են Դավիթ Բեկ փողոցի թիվ 52ա տան տանիքի թիթեղների ամրացման աշխատանքներ: