Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի 1-ին փողոցի թիվ 2/1 նրբանցքի մոտակայքում հուլիսի 26-ին հրդեհ է բռնկվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.21-ին, մարվել` 20.10-ին:
Այրվել է 1 հա խոտածածկ տարածք, 4 խմ ցախ եւ 2 ծիրանենի` մասամբ:





























