Կոտայքի մարզի Բջնի գյուղում, հուլիսի 26-ին, 3-րդ փողոցի թիվ 21 տան մոտակայքում գտնվող ընկուզենին ճեղքվել եւ թեքվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները կտրել են վտանգ ներկայացնող ճյուղերը: