Յանուս Բեկ Եվկուրովը  պարաշյուտով թռչելիս մեծ սրունքոսկրի կոտրվածք է ստացել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։ Ինգուշեթիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը հիվանդանոցում է։

Նախկին դեսանտային Եվկուրովը վնասվածքն ստացել է Պարաշյուտային սպորտի համառուսաստանյան մրցումներում 200 մետր բարձրությունից թռչելիս։ Սպորտի վաստակավոր վարպետ Դենիս Դոբրյալովը հայտնել է, որը Ինգուշեթիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի հետ իրականացնում էր թռիչքը, նշել է, որ «Եվկուրովի վնասվածք ստանալու հարցում բացասական դեր է ունեցել ավելի վաղ տեղի ունեցած ահաբեկչությունը, որի հետեւանքով նրա ոտքի մկանը թուլացել էր»։

Այժմ Եվկուրովի ոտքը գիպսի մեջ է։ Պարաշյուտային սպորտի համառուսաստանյան մրցումներն անցկացվում են Նազրանիի տարածքում՝ Աբի Գուվ կոչվողվայրում։

Դրանց մասնակցում են հայտնի պարաշյուտիստներ, ռազմաօդային ուժերի եւ տարբեր մարզական ակումբների մարզիկներ՝ մոտ 30 մարդ։