Թաթարստանում խարդախության մեղադրանքով ձերբակալվել է 32-ամյա Սասուն Էմիրյանը:
Նրան մեղադրանք է առաջադրվել «խոշոր չափի խարդախության» եւ «քաղաքացուն նկատելի վնաս պատճառած խարդախության» հոդվածներով: Էմիրյանի դեմ հարուցված գործով տուժող է ճանաչվել չորս կին, ընդհանուր առմամբ հափշտակված գումարը կազմել է 650 հազար ռուբլի:
Նրա խարդախության «սխեման» ստանդարտ է եղել. գտել է «սրտից թույլ» կանանց, հորինել հոգեցունց պատմություն, թե իբր որբ է եւ միայնակ, եւ նրանք անձամբ են գումար առաջարկել:
Իսկ նրանցից մեկին Սասունն այն աստիճան է հրապուրել, որ սկսել է նրա հետ համատեղ բնակվել: Ինչ որ պահի նա կնոջից գումար է խնդրել մեքենա գնելու, իսկ հետո` ուրիշ բաների համար, այսպես, ընդհանուր առմամբ 266 հազար ռուբլի:
Մյուս կնոջը Էմիրյանը խոստացել է վարորդական իրավունք ձեւակերպել` առանց սովորելու եւ քննություն հանձնելու եւ դրա դիմաց ստացել 15 հազար ռուբլի:
Մեկ այլ կնոջ նա խոստացել է կազմակերպել որդու ընդունելությունը Կազանի համալսարան եւ այդ նպատակով 325 հազար ռուբլի է շորթել:




























