Վիլնյուսի փողոցում օրեր առաջ վրաերթի ենթարկված երեխան մահացել է հիվանդանոցում:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հուլիսի 21-ին, ժամը 20.25-ին, «Վոլվո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Վիլնյուսի փողոցի թիվ 16 շենքի դիմաց վրաերթի էր ենթարկել 4-ամյա Էդուարդ Հարությունյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Հուլիսի 26-ին երեխան հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն:





























