Արմավիրի մարզի Գայ գյուղի կենտրոնական հատվածում հուլիսի 26-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «BMW» մակնիշի ավտոմեքենա է  բախվել  ճամփեզրին կայանված «Օպել» եւ «ԶԻԼ-4331»  մակնիշի ավտոմեքենաներին, ինչի հետեւանքով «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: