«Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հուլիսի 26-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Երեւանի Սարի-Թաղի թիվ 168 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 72-ամյա տղամարդուն, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  հիվանդանոց:

Նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, Երեւանի Սարի-Թաղի 5-րդ փողոցի թիվ 56 հասցեի մոտ իրար են բախվել  «Օպել» եւ  «Մերսեդես»  մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով «Մերսեդես»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել  է  հիվանդանոց:

Երկու դեպքով էլ կատարվում է քննություն: