Ադրբեջանական բանակի զորամասերից մեկում ողբերգական-զավեշտալի դեպք է կատարվել։ Մարտական դիրքերում գտնվող զինվորը «մարտի է բռնվել» օձի հետ։ Արդյունքում ինքն էլ տուժել է:

ԱՊԱ-ն հայտնում է, որ Բաքվի շրջակայքի զորամասերից մեկում շարքային 19-ամյա զինծառայող Էլմեդդին Հուսեյնովը ինքնաձիգով նշան է բռնել օձին եւ կրակ բացել։ Գնդակներից մեկը դիպել է նրա ոտքին։ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունից հաստատել են տեղեկությունը։ Օձի հետագա ճակատագիրն անհայտ է։

Սա ուշագրավ փաստ է մի քանի առումով։ Նախ, ակնհայտ ցույց է տալիս ադրբեջանցի զինվորների «պատրաստվածությունը». Ինչպես պետք է նշան բռնես, որ այդ աստիճանի վրիպես։ Երկրորդ, վկայում է ադրբեջանցի զինվորների «մարտական բարձր ոգու մասին». Ինքնաձիգով՝ ընդդեմ օձի։