Բաթումում սկսվել է  Babilon Tower  նոր համալիրի կառուցումը։ Նախագիծն ավարտին կհասցվի 2015թ. սեպտեմբերին, եւ դրա տարբեր հատվածները շահագործման կհանձնվեն փուլ առ փուլ։ Նախագծի պատվիրատուն Tam Geo-ն է, որը թուրքական Bab group ընկերության մասն է կազմում։

Համալիրում կլինեն բնակելի եւ գրասենյակային տարածքներ, առեւտրի կենտրոն, մարզասրահ, գեղեցկության սրահ, սփա կենտրոն, ծովին նայող ձեղնահարկ, մանկական զվարճանքների կենտրոն եւ այլն, հայտնում է «Բիզնես Գռուզիան»։

Babilon Tower-ում 421 բնակարան կլինի՝ սկսած 1+0 տեսակից, վերջացրած պենտհաուսով։  47-հարկանի շենքում բնակելի տարածքները կսկսվեն 7-րդ հարկից։  Նախնական փուլում կսկսվի առեւտրի կենտրոնի շահագործումը, հետո կսկսեն գործել ռեստորանները, սրճարանները եւ այլ զվարճանքի ու հանգստի օբյեկտներ։

Babilon Tower-ը կլինի քաղաքի կենտրոնում՝ ծովից 200 մ հեռու;

Նախագծի հեղինակը  ճարտարապետական Tagoarchitects ընկերությունն է (Թուրքիա, Ճապոնիա, Ուկրաինա, Ռումինիա, Արաբական Միացյալ Էմիրություններ)։