Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, հուլիսի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 220 անգամ:
ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պաշտպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:





























