Գյումրի քաղաքի Մուշ թաղամասի սկզբնամասում, այսօր՝ հուլիսի 27-ին տեղի է ունեցել ավտովթար. բեռնատար ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է գազի արտահոսք:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԳԱԶ-53» մակնիշի 33 TS 826 համարանիշի ջրատարը (վարորդ՝ 63-ամյա Կարապետ Գրիգորյան) դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ բախվել գազատար խողովակին:
Վթարի հետեւանքով գազատար խողովակից առաջացել է գազի արտահոսք: Զոհեր եւ տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն:





























