«Արմավիա» ավիաընկերությունը շարունակում է աշխատակիցների աշխատավարձերի եւ չիրականացված թռիչքների տոմսերի դիմաց վճարումները։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել են ավիաընկերությունից։
«Ինչ վերաբերում է «Արմավիայի» աշխատակիցների աշխատավարձերի վճարմանը, ինչպես նաեւ վաճառված, բայց չիրացված տոմսերին, երկու դեպքում էլ վճարումները կատարվում են», - տեղեկացրել են ընկերությունից։
Ավիատոմսերի գծով վճարումներն այժմ տրվում են ապրիլին գրանցվածներին։ «Չիրացված ավիատոմսերի գրանցումը կատավում է «Արմավիայի» ավիատոմսերի վաճառքի գրասենյակում, որը գտնվում է Նալբանդյան 23 հասցեում («Սթար» սուպերմարկետի դիմաց)։
Հիշեցնենք, ազգային ավիափոխադրող «Արմավիան» ապրիլի 1-ից դադարեցրել էր թռիչքները եւ հայտարարել սնանկացման գործընթաց սկսելու մասին։




























